ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1019-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ տարրական ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 42 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |
