ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31 հուլիսի 2018 թ. |
N 227-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ն հրամանի N 2 հավելվածում՝
1) «Ա. Մինասյան» բառերը փոխարինել «Է. Գրիգորյան» բառերով,
2) «Է. Գրիգորյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերը հանել,
3) «Խ. Հակոբյան» բառերը փոխարինել «Ա. Ղազարյան» բառերով:
Նախարար |
Է. Գրիգորյան |