ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 նոյեմբերի 2018 թ. |
N 1595-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով լիցենզավորման հանձնաժողովի N 110/7 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ավագ նախադպրոցական տարիքային փուլով, համակազմի նախատեսվող սահմանային 30 տեղով տալ գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին:
Ա. Հարությունյան