Գլխավոր տեղեկություն
Համար
N 1965-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.15/22(625) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.07.2018
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

    

Հ Ր Ա Մ Ա Ն

     

31 հուլիս 2018 թ.

N 1965-Ա

           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 1815-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

          

Հրամայում եմ՝

     

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 17-ի «Առողջապահության բնագավառում դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ), բժշկական օգնություն և սպասարկում և թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում կամ մեծածախ առևտուր իրականացնելու լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերը բավարարելու մասին» թիվ 1815-Ա հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված ««ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ)» բառերը փոխարինել ««ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ)» բառերով, 6-րդ ենթակետում նշված ««ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ)» բառերը փոխարինել ««ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ)» բառերով, 7-րդ ենթակետում նշված ««ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ)» բառերը փոխարինել ««ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ)» բառերով:

2. Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

        

Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան