ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
13 փետրվարի 2008 թ. ք. Երևան |
N 08-34-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 13.02.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Սլտա Վիպ» ընկերության կողմից 19.07.07 թ. իրականացված Սյունիքի մարզի Տոլորս գյուղում գտնվող անշարժ գույքի գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Ալտա Վիպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0484 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Սեգոռ Գրուպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0607 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 30.01.08 թ. N 08-25-Լ հրամանով, համարել վերացված։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «ՏԵԼԵՔՍՄԱԳ» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Սնալ» ՍՊ ընկերությանը, «Էլեն-Ռիելթի» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Ալվարո Բարսեղյանին տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ | Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(13.02.2008թ. հր. N 08-34-Լ)
Հ/ Հ | Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործունեության իրականացման վայրը | Գործողության ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկություններ |
1. | «Ալտա Վիպ» ՍՊԸ | Ք. Երևան, Բաղրամյան 2, բն 18 | ԱԳ 00484 | 26.03.04 | 00083602 | 484 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել Է խախտումների պատճառով | |
2. | «Սեգոռ Գրուպ» ՍՊԸ | Ք. Երևան, Արցախի 10Վ, բն 22 | ԱԳ 0607 | 19.05.06 | 00437624 | 605 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կոմիտեի 30.01.08թ. N 08-25-Լ հրամանով տրված կասեցումը համարվել Է վերացված | |
3. | «ՏԵԼԵՔՍՄԱԳ» ՍՊԸ | Ք.Երևան, Արշակունյանց 51, բն. 11 | ԱԳ 0745 | 13.02.08 | 02225082 | 741 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
4. | «ՍՆԱԼ» ՍՊԸ | Ք. Երևան, Վրացական 21/2, բն. 12 | ԱԳ 0746 | 13.02.08 | 00078087 | 742 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
5. | «էլեն-Ռիելթի» ՍՊԸ | Ք.Տաշիր, Անի թաղ. 1շ, բն. 16 | ԱԳ 0747 | 13.02.08 | 07203353 | 743 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
6. | Ալվարո Բարսեղյան (ԱՁ) | Ք. Երևան, Ավան –Առինջ 3/10 | ԱԳ 0748 | 13.02.08 | 24206968 | 744 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |