ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24 հոկտեմբերի 2018 թ. |
N 01-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲՆՕՐԻՆԱԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 358-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման պահանջներին համապատասխան՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիա ստանալու հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2015 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը, դրանց արտահանման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 358-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարարի պաշտոնակատար՝ |
Լ. Մակունց |
Հավելված N 1 |
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի
Անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
1. Մշակութային արժեքներ, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թանգարանային, արխիվային և գրադարանային ֆոնդերի կազմում |
42-րդ խմբից |
2. Առարկաներ և հավաքածուներ, որոնք ունեն պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային արժեք, կապված են ժողովուրդների կյանքում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունների, պետության և հասարակության զարգացման, գիտության և տեխնիկայի պատմության հետ |
|
2.1. Հուշային առարկաներ, որոնք առնչվում են ականավոր քաղաքական, պետական գործիչների, ազգային հերոսների, գիտության, գրականության և արվեստի գործիչների կյանքին՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից |
97-րդ խմբից |
2.2. Համազգեստի և հանդերձանքի առարկաներ ու հավաքածուներ՝ ռազմական, արտադրական և այլ նշանակության, ավելի քան 100 տարի առաջ ստեղծված, ինչպես նաև հրազենային զենք, որն արտադրված է 1900-1945 թվականների ժամանակահատվածում և սառը զենք, որն արտադրված է 50 և ավելի տարի առաջ |
9301-ից |
2.3. Հնաոճ (անտիկվար) զենք»՝ մինչև 1899 թվականի ավարտն արտադրված հրազեն, նետողական և օդաճնշիչ (պնևմատիկ) զենք (բացառությամբ կենտրոնադիր զարկով միասնական փամփուշտներով կրակելու համար արտադրված հրազենից), ինչպես նաև մինչև 1945 թվականի ավարտն արտադրված սառը զենք |
93-րդ խմբից |
2.4. Ռազմական, գիտական, արտադրական և կենցաղային նշանակության տեխնիկայի առարկաներ, սարքեր, գործիքներ, ապարատուրա, սարքավորումներ և (կամ) դրանց բաղկացուցիչ մասերը՝ ավելի քան 100 տարի առաջ ստեղծված |
97-րդ խմբից |
2.5. Տրանսպորտային միջոցներ, որոնք արտադրվել են մինչև 1951 թվականի հունվարի 1-ը ներառյալ |
86-րդ խմբից |
2.6. Հնագիտական պեղումների (ինչպես թույլատրված, այնպես էլ՝ չթույլատրված) և հնագիտական հայտնագործությունների արդյունքում ստացված առարկաներ և բեկորներ՝ անկախ դրանք հայտնաբերելու ժամանակից |
97-րդ խմբից |
3. Գեղարվեստական արժեքներ (բացառությամբ մինչև 50 տարի առաջ ստեղծված գեղանկարչական, քանդակագործական և գրաֆիկական աշխատանքների, դեկորատիվ-կիրառական արվեստի և տարբեր դավանանքների կրոնական պաշտամունքների իրականացման համար նախատեսված առարկաների, դիզայներական նախագծերի, ինստալյացիաների, հուշանվերային իրերի, մանկական ստեղծարարության իրերի, ինչպես նաև կենցաղային իրերի՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից) |
|
3.1. Գեղանկարչական ստեղծագործություններ, քանդակներ |
4420-ից |
3.2. Գրաֆիկական ստեղծագործություններ և գրաֆիկական տպագրական բնօրինակ կաղապարներ |
49-րդ խմբից |
3.3. Տարբեր դավանանքների կրոնական պաշտամունքների իրականացման համար նախատեսված առարկաներ |
42-րդ խմբից |
3.4. Դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ |
4420-ից |
4. Տպագիր հրատարակություններ՝ ավելի քան 100 տարի առաջ ստեղծված |
97-րդ խմբից |
5. Մետաղադրամներ, բոներ (թղթադրամանիշներ), թղթադրամներ և արժեթղթեր՝ 100 և ավելի տարի առաջ ստեղծված |
4907 00-ից |
6. Ֆալերիստիկայի առարկաներ՝ շքանշաններ, մեդալներ, (բացառությամբ անձնական պարգևների, որոնք կրելու համար առկա են շքանշանի գրքույկներ կամ պարգևների վկայականներ՝ հենց պարգևատրված անձի կողմից արտահանվող), ինչպես նաև ավելի, քան 50 տարի առաջ ստեղծված հուշանշաններ և պարգևատրման նշաններ, սեղանին դրվող մեդալներ և կնիքներ, նշաններ, մետաղանիշեր և այլն |
7113-ից |
7. Եզակի և հազվագյուտ երաժշտական գործիքներ և աղեղնավոր գործիքներ՝ անկախ դրանց արտադրման ժամկետից (բացառությամբ գործարանային (մանուֆակտուրային) արտադրության երաժշտական գործիքների) |
92-րդ խմբից |
8. Փոստային վճարման նշաններ (փոստային նամականիշներ և բլոկներ), դրոշմավորված ծրարներ, հարկային և նույնանման դրոշմանիշներ՝ ավելի քան 100 և ավելի տարի առաջ ստեղծված (բացառությամբ փոստային բացիկների և բաց նամակների՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից) |
97-րդ խմբից |
9. Հազվագյուտ հավաքածուներ և նմուշներ՝ գիտության այնպիսի ճյուղերի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ, ինչպիսիք են կենսաբանությունը (անատոմիա, բուսաբանություն, կենդանաբանություն, հնէաբանություն), հանքաբանությունը, մետեորիտաբանությունը՝ անկախ առաջացման կամ ստեղծման ժամանակից |
9705 00 000 0-ից |
10. Ձեռագրեր, փաստաթղթային հուշարձաններ, արխիվային փաստաթղթեր՝ 50 տարի և ավելի առաջ ստեղծված |
37-րդ խմբից |
Հավելված N 2 |
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Արտահանվող ________________________________________________________
Լիազոր մարմինը | ||||
1. Լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |||
3. Լիցենզիայի տեսակը ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Պայմանագիր
| |||
5. Հայտատուն |
6. Գնորդը | |||
7. Արտահանման երկիրը |
8. Գնորդի երկիրը | |||
9. Պայմանագրի տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափման միավորը | ||
15. Արժեքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և նկարագիրը | ||||
16. Լրացուցիչ տեղեկույթ | ||||
17. Լիցենզիայի տրման հիմքը |
18. Պետական լիազորած անձը |
Л И Ц Е Н З И Я
на экспорт ____________________________________________________________
Уполномоченный орган | |||||
1. Лицензия N |
2. Период действия с по | ||||
3. Тип лицензии |
4. Контракт
| ||||
5. Заявитель |
6. Покупатель | ||||
7. Страна назначения |
8. Страна покупателя | ||||
9. Валюта контракта |
10. Стоимость |
11. Статистическая стоимость | |||
12. Страна происхождения |
13. Количество |
14. Единица измерения | |||
15. Код товара по ЕТН ВЭД и его описание | |||||
16. Дополнительная информация | |||||
17. Основание для выдачи лицензии |
18. Уполномоченное лицо |
Հավելված N 3 |
Հ Ա Յ Տ
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիա ստանալու
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | ||||
3. Լիցենզիայի տեսակը Արտահանում |
4. Պայմանագիր
| ||||
5. Հայտատուն |
6. Գնորդը | ||||
7. Արտահանման երկիրը |
8. Գնորդի երկիրը | ||||
9. Պայմանագրի տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | |||
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափման միավորը | |||
15. Արժեքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և նկարագիրը | |||||
16. Լրացուցիչ տեղեկույթ | |||||
17. Լիցենզիայի տրման հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձը |