ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
14 հոկտեմբերի 2008 թ. |
N 08-326-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 13.10.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) Շուրիկ Սեյրանյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ 0307 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել,
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (լիցենզավորված անձի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Նոր Բարեկարգում» ՊՓԲ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0296 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի խորհրդական Բ. Մարտիրոսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(14.10.2008 թ. հր. N 08-326-Լ)
| Հ/ Հ | Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանցման համարը | Գործունեության տեսակը |
Գործու- նեությանիրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկություններ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- յուններ |
| 1 | «Նոր բարեկար գում» ՊՓԲԸ | ք. Երևան, Փ. Բյուզանդի 1/3 | ԱԳ N 0296 | 27.02.03թ. | 02544174 | 296 | Տեղագրական և կադաստրային քարտեզագրում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է խախտման պատճառով | |
| 2 | Շուրիկ Սեյրանյան | ք. Երևան, Ազատության 20, բն. 6 | ԱԳN0307 | 27.02.03թ. | 307 | Տեղագրական և կադաստրային քարտեզագրում | ՀՀ | Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |