ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 դեկտեմբերի 2018 թ. |
N 631-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) Հավելվածի՝
ա) 65-րդ կետում «իր վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:» բառերը փոխարինել «իր ծառայողական վկայականը կամ անձը հաստատող փաստաթուղթը:» բառերով.
բ) 66-րդ կետում «վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի» բառերը փոխարինել «ծառայողական վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի» բառերով.
գ) 67-րդ կետում «վկայականը» բառը փոխարինել «ծառայողական վկայականը» բառերով.
դ) 70-րդ կետում «իր վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:» բառերը փոխարինել «իր ծառայողական վկայականը կամ անձը հաստատող փաստաթուղթը:» բառերով.
ե) 71-րդ կետում «ծառայողական վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը:» բառերը փոխարինել «ծառայողական վկայականը կամ կարգավիճակը և անձը հաստատող փաստաթուղթը:» բառերով.
զ) 72-րդ կետի 5-րդ ենթակետում «պարունակող նյութերի» բառերից հետո լրացնել «ներթափանցումը» բառը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնակատար |
Ա. Զեյնալյան |