ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 սեպտեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 493-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանի ձևը սահմանելու մասին N 30-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի՝
ա. վերնագրում, Հավելվածի վերնագրում և Հավելվածով հաստատված վկայականում «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ» բառերը փոխարինել «ՀԱՐԿԱԴԻՐ» բառով.
բ. նախաբանում, 1-ին կետում, Հավելվածի 1-ին կետում «դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «հարկադիր» բառով.
գ) Հավելվածի 5-րդ կետում «ԴԱՀԿԾ» բառը փոխարինել «ՀԿԱԾ» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Ա. Հովհաննիսյան |