Գլխավոր տեղեկություն
Համար
N 549-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.15/28(631) Հոդ.264
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2018
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2018 թ.

N 549-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 345-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի 105-րդ կետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 11-ի «Պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը, հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի թիվ 181-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 345-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) նախաբանում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը» բառերը փոխարինել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերը»:

2. Հրամանի թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար

Ա. Ջանջուղազյան

 

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի հոկտեմբերի 31-ի
N 549-Ն հրամանի

 

 

Հավելված N 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թվականի հուլիսի 11-ի
N 345-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնման գործարքը հաշվառելու նպատակով պատվիրատուի ղեկավարը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում, գործարքի հաշվառման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով լիազորված մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվությունը, կցելով կնքված պայմանագրի (գործարքի) պատճենը:

3. Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը պատվիրատուի ղեկավարը լիազորված մարմին ներկայացնում է թղթային եղանակով:

4. Պետական բյուջեից դրամաշնորհի, այդ թվում` սուբվենցիայի ձևով հատկացվող միջոցների հաշվին գնման գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում լիազորված մարմին կարող է ներկայացնել թղթային եղանակով, եթե տվյալ պատվիրատուն չի հանդիսանում էլեկտրոնային համակարգի օգտագործող:

5. Լիազորված մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվառում է գործարքը, եթե ներկայացված են սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Փաստաթղթերը ոչ ամբողջական ներկայացվելու դեպքում գործարքի հաշվառումը մերժվում է, ինչի մասին փաստաթղթերը ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինը համակարգի միջոցով, իսկ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում թղթային եղանակով ծանուցում է պատվիրատուին: Գործարքը կրկին անգամ հաշվառման վերցնելու նպատակով պատվիրատուի ղեկավարը փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացնում է ծանուցումը ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Գործարքի հաշվառման փուլում լիազորված մարմինը չի գնահատում գնման տվյալ գործընթացի կազմակերպման և պայմանագրի (գործարքի) կնքման համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Լիազորված մարմնին հաշվետվություն ներկայացնելու հանգամանքը հանդիսանում է պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատված երաշխավորություն այն մասին, որ գնման տվյալ գործընթացը կազմակերպվել և պայմանագիրը (գործարքը) կնքվել է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

7. Հաշվառված պայմանագրերում (գործարքներում) փոփոխությունների դեպքում, այդ փոփոխությունները հաշվառման նպատակով ներկայացվում են Լիազորված մարմնին՝ ներկայացնելով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված նոր հաշվետվություն և փոփոխության պատճենը՝ փոփոխությունը կատավելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան