ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
25 սեպտեմբերի 2008 թ. |
N 08-288-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 25.09.08 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Էյջ Էմ Ջի-Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 26.08.2008 թ. իրականացված ք. Երևան, Տերյան փողոցի 127 շենք, թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Էյջ Էմ Ջի-Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0656 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Շեն» ՓԲ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0019 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 13.09.08 թ. N 08-275-Լ հրամանով, համարել վերացված։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Վիկտոր և Որդի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0432 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ֆոբիկս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0538 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մոս-Արտ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0653 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
6. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Արմեն Քարամյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0230 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
7. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
«Ջի-Էն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը, «Կանսս» ՍՊ ընկերությանը և «Մայ Քասլ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
8. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
/25.09.2008 թ. հր. N 08-288-Լ)
|
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) |
Գրանց- |
Գործու-նեության տեսակը |
Գործու- |
Գործո- |
Տեղեկու- |
Այլ տեղե-կություններ |
|
1 |
«Էյջ Էմ Ջի– |
Երևան, Դավթաշեն 2 թաղ. 20, բն.2, |
ԱԳ N 0656 |
02.03.07 թ. |
01400221 |
654 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է խախտումների պատճառով |
|
|
2 |
«Շեն» ՓԲԸ |
ք. Երևան, |
ԱԳ N 0019 |
23.10.01 թ. |
00020773 |
019 |
Ռիելթորական գործունեու-թյուն |
ՀՀ |
Անժամկ. |
13.09.08 թ. | |
|
3 |
«Վիկտոր և |
ք. Սիսիան, |
ԱԳ N 0432 |
27.08.03 թ. |
09808877 |
432 |
Ռիելթորական գործունեու-թյուն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
4 |
«Ֆոբիկս» ՍՊԸ |
Երևան, |
ԱԳ N 0538 |
03.02.05 թ. |
02550048 |
538 |
Ռիելթորական գործունեու-թյուն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
5 |
«Մոս-Արտ» |
Երևան, |
ԱԳ N 0653 |
21.02.07թ. |
02701408 |
651 |
Ռիելթորական գործունեու-թյուն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
6 |
Արմեն |
Երևան, |
ԱԳ N 0230 |
17.09.02 թ. |
20054704 |
230 |
Ռիելթորական գործունեու-թյուն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
7 |
«Ջի-Էն Քոնսթրաքշն» ՍՊԸ |
Գեղարքունիքի |
ԱԳ N 0802 |
25.09.08 թ. |
08208492 |
797 |
Ռիելթորական գործունեու-թյուն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
|
8 |
«Կանսս» ՍՊԸ |
Երևան, |
ԱԳ N 0803 |
25.09.08 թ. |
01239689 |
798 |
Ռիելթորական գործունեու-թյուն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
|
9 |
«Մայ Քասլ» |
Երևան, |
ԱԳ N 0804 |
25.09.08 թ. |
02705305 |
799 |
Ռիելթորական գործունեու-թյուն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԻՆ