«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10212147
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 փետրվարի 2012 թ. |
N 30-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար բնակելի տարածքները մեկ անձի հաշվարկով, նվազագույնը՝ 4 քմ:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 182 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 60 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ,
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` 373 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 103 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 54 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 141 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ,
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 548 մարդ, որից՝
ա) (պարբերությունն ուժը կորցրել է 30.03.18 N 133-Ն)
բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 533 մարդ,
գ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 15 մարդ,
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ՝ 640 մարդ, որից՝
ա) փակ ուղղիչ հիմնարկ՝ 5 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ՝ 80 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 530 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 25 մարդ,
5) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.14 N 420-Ն)
6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` 265 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 15 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 10 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 81 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 29 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 100 մարդ,
7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 780 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 100 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 590 մարդ,
8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` 339 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 10 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 5 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 200 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 34 մարդ,
9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` 240 մարդ, որից՝
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 65 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 75 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,
10) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` 464 մարդ, որից`
ա. բուժական ուղղիչ հիմնարկ` 424 մարդ,
բ. փակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
գ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
դ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 14 մարդ,
ե. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,
զ. կալանավորվածներին պահելու վայր` 6 մարդ,
11) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` 60 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 3 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
դ. կալանավորվածներին պահելու վայր` 45 մարդ,
12) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ` 215 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ` 107 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 17 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ` 24 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 4 մարդ,
դ) կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,
13) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` 1240 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ` 402 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ` 550 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 83 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր` 200 մարդ:
(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 31.01.14 N 22-Ն, փոփ. 02.12.14 N 420-Ն, փոփ., լրաց. 11.05.15 N 203-Ն, փոփ. 24.03.15 N 125-Ն, խմբ. 16.02.16 N 60-Ն, խմբ., փոփ. 12.04.17 N 171-Ն, փոփ. 30.03.18 N 133-Ն)
3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» թիվ 41-Ն հրամանը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ. Թովմասյան |