«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մարտի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10218082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մարտի 2018 թ. ք. Երևան |
N 116-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 100-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի հուլիսի 12-ի «Հարկադիր կատարողին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը սահմանելու մասին» թիվ 100-Ն հրամանի հավելվածի`
1) 4-րդ կետում «հավելավճար ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը փոխարինել «հավելում օրենքով սահմանված կարգով» բառերով,
2) 5-րդ և 6-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Դ. Հարությունյան |