«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11018033
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2017 թ. |
N 1457-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 116-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման Հավելված N 2-ի 65-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը ու կազմը, յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 116-Ն հրամանի Հավելված N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Լ. Մկրտչյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1457-Ն հրամանի |
«Հավելված 3 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 14-ի N 116-Ն հրամանի |
ՀՀ ԿԳՆ «ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Տնօրենի տեղակալ`
1) կրթության համար` 15 միավոր
2) ընդհանուր փորձառության համար` 20 միավոր
3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր
4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 25 միավոր
2. Բաժնի պետ`
1) կրթության համար` 15 միավոր
2) ընդհանուր փորձառության համար` 25 միավոր
3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր
4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր
3. Գլխավոր մասնագետ`
1) կրթության համար` 15 միավոր
2) ընդհանուր փորձառության համար` 25 միավոր
3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 40 միավոր
4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր
4. Առաջատար մասնագետ`
1) կրթության համար` 20 միավոր
2) ընդհանուր փորձառության համար` 30 միավոր
3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 30 միավոր
4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր
5. Մասնագետ`
1) կրթության համար` 20 միավոր
2) ընդհանուր փորձառության համար` 30 միավոր
3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 30 միավոր
4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 20 միավոր»: