«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10108285
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
| 11 սեպտեմբերի 2008 թ. ք. Երևան  | 
N 3-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 127-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարաններում օտարերկրացիների գրանցման մատյանի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարաններում օտարերկրացիների գրանցման մատյանի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 
| 
 Գեներալ-լեյտենանտ՝  | 
 Գ. Հակոբյան  | 
| 
 Հավելված 1  | 
Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
| Հ/հ | 
 Ամսա-թիվը, ժամը  | 
 Չվերթը  | 
 
 Ա.Հ.Ա.  | 
 Ծննդյան օր, ամիս, տարի  | 
 Քաղա-քացիու-թյունը  | 
 Ներկայացրած փաստաթղթի համարը, սերիան, տրված է, վավեր է մինչև  | 
 Պահման պատճառը  | 
 Ե՞րբ և ու՞մ է զեկուցվել  | 
 Ե՞րբ և ու՞մ կողմից ի՞նչ որոշում է ընդունվել  | 
Նշում-ներ | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Հավելված 2  | 
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարաններում օտարերկրացիների գրանցման մատյանի (այսուհետ` մատյան) լրացման ձևը և այն լրացնող պաշտոնատար անձանց շրջանակը:
2. Մատյանի 1-ին սյունակում լրացվում է գրանցման հերթական համարը, 2-րդ սյունակում` օտարերկրացու գրանցման ամսաթիվը և ժամը, 3-րդ սյունակում` օտարերկրացու ժամանումն ըստ չվերթի (օդային և երկաթուղային հաղորդակցության անցման կետերում) կամ տրանսպորտային միջոցի տվյալները (ավտոճանապարհային հաղորդակցության անցման կետերում), 4-րդ սյունակում` օտարերկրացու անունը, հայրանունը, ազգանունը, 5-րդ սյունակում` օտարերկրացու ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, 6-րդ սյունակում` օտարերկրացու քաղաքացիությունը, 7-րդ սյունակում` օտարերկրացու կողմից ներկայացված փաստաթղթի համարը, սերիան, ում կողմից է տրված և մինչև երբ է վավերական, 8-րդ սյունակում` օտարերկրացու պահման պատճառը, 9-րդ սյունակում` երբ և ում է զեկուցվել, 10-րդ սյունակում` երբ և ում կողմից է որոշում ընդունվել օտարերկրացուն բաց թողնելու, 11-րդ սյունակում` անհրաժեշտության դեպքում կատարվում են նշումներ:
3. Մատյանը լրացնում է հատուկ կացարանի հերթապահ սահմանապահը կամ նրան փոխարինող անձը:
4. Հերթափոխի ժամանակ հերթապահ սահմանապահը մատյանը սահմանված կարգով հանձնում է հերթապահությունն ընդունող սահմանապահին: