«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 10 սեպտեմբերի 2008 թ. ք. Երևան  | 
N 352-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանի` Հայկական կրթօջախներ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկական ինստիտուտ) հիմնադրման 75-ամյակին նվիրված «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). 75-ամյակ» նամականիշի նմուշը, hամաձայն հավելվածի:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`  | 
Գ. Սարգսյան | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է  | |
| 
 
  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Մարության |