«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 12418046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
12 հունվարի 2018 թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան |
Համաձայնեցված է |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի |
26 հունվարի 2018 թ. |
12 հունվարի 2018 թ. |
|
N 10-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. Հրամանով հաստատված հրահանգի հավելված 2-ում`
1) «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին» հաշվարկի`
ա. 11-րդ և 12-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը |
1100 |
( ) |
12. Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո (([տող0900–տող0600Ա]+տող1000+տող1100), եթե ([տող0900-տող0600Ա]+տող1000+տող1100)>0 կամ 0) |
1200 |
», |
բ. 12-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ բաժնով`
«13. Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը (([տող0900-տող0600Ա]+տող1000+տող1100), եթե ([տող0900-տող0600Ա] +տող1000+տող1100)<0 կամ 0) |
1300 |
( )»: |
2) հրահանգի հավելվածի «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի լրացման ցուցումներ»-ի`
ա. 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը:
12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների դրական տարբերություն կամ 0:»,
բ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ կետով`
«12.1. Հաշվարկի 13-րդ բաժնում («Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը: Ընդ որում, եթե Հաշվարկի 1200-րդ տողը դրական է ([տող 1200]>0), ապա Հաշվարկի 1300-րդ տողը չի լրացվում:»: