«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11217461
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
22 նոյեմբերի 2017 թ. |
Թիվ 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Ոստիկանության ծառայողի վկայականի ձևը և տալու կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 12-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն հրամանի 2-րդ հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Վկայականի քարտերը փոխարինվում են ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելու, նոր կոչում շնորհելու, ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը լրանալու դեպքերում: Ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելու կամ նոր կոչում շնորհելու դեպքերում ոստիկանության ծառայողը 7-օրյա ժամկետում, իսկ վավերականության ժամկետը լրանալու դեպքում՝ 7 օր առաջ ներկայանում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչություն կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կադրային ծառայություն՝ լուսանկարվելու համար: Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում ոստիկանության ծառայողը 3-օրյա ժամկետում ներկայանում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչություն կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կադրային ծառայություն՝ ծառայողական վկայականի պլաստիկ քարտը փոխարինելու համար:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ոստիկանության գեներալ-գնդապետ
Վ. Գասպարյան