«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հունվարի 2007 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի և 30-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով` ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքների, խմբերի խտության, նորմատիվների կարգավորման նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները (համաձայն 1, 2 հավելվածների)։
2. ՀՀ պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում գոյություն ունեցող հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները համապատասխանեցնել սույն օրինակելի հաստիքացուցակին:
3. Սահմանել, որ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների կամ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար սույն հաստիքացուցակը, խմբերի խտությունը և նորմատիվները ունեն կողմնորոշիչ ֆունկցիա:
4. ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (Մ. Գրիգորյան)՝ 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:
Նախարար` |
L. Մկրտչյան |
Հավելված 1 |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ
N |
Պաշտոնի անվանումը |
Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից | |||||||||||
1 խումբ |
2 խումբ |
3 խումբ |
4 խումբ |
5 խումբ |
6 խումբ |
7 խումբ |
8 խումբ |
9 խումբ |
10 խումբ |
11 խումբ |
12 խումբ | ||
1. |
Տնօրեն |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2. |
Մեթոդիստ ուս.գծով |
0.25 |
0.25 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1,25 |
1,25 |
1,25 |
3. |
Բուժքույր |
0.5 |
0.5 |
0.75 |
0.75 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
4. |
Գլխ. հաշվապահ |
0.5 |
0,5 |
0,5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
6. |
Տնտեսվար |
0.25 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
7. |
Պահեստապետ |
- |
- |
- |
- |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,51 |
0,5 |
0,5 |
8. |
Գործավար |
- |
- |
- |
- |
0.25 |
0.25 |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
9. |
Շեֆ խոհարար |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
-- |
- |
1 |
1 |
1 |
10. |
Խոհարար |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
11. |
Խոհարարի օգնական |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
12. |
Օժանդակ բանվոր |
0.25 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
0.5 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
14. |
Դերձակ |
- |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
15. |
Լվացարար (շուրջօրյա |
- |
0,75 |
1 |
1 |
1,5 |
2 |
2,25 |
2,5 |
2,5 |
2,5 |
3 |
3 |
16. |
Լվացարար |
- |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
17. |
Հավաքարար |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0,5 |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
18. Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:
19. Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:
20. Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:
21. Ինքնուրույն շենք և երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000մ2 տարածության համար` 1 միավոր:
22. Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր՝ յուրաքանչյուր 1.5 հա մակերեսի համար:
23. Պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
24. Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում։
25. Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի՝ 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0,25 դրույք։
26. Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
27. Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր երկու խմբի համար՝ 0,25 դրույք։
28. Պարուսույց՝ պարի խմբավար (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
29. Մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան և այլն) մինչև 2 միավոր հաստիք:
30. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։
31. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ:
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ
N |
Նախադպրոցական խմբեր |
6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում |
5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում | |||||||||||||||||||||
|
10 |
12 |
24 |
|
10,5 ժամ |
12 ժամ |
24 ժամ | |||||||||||||||||
1. |
Դաստիարակ |
|
1,67 |
2 |
2,2 |
|
1,55 |
2 |
2 | |||||||||||||||
2. |
դաստիարակի օգնական |
|
1,25 |
1,5 |
1,5 |
|
1,15 |
1,25 |
1,5 | |||||||||||||||
3. |
Մսուրային խմբեր դաստիարակ դաստիարակի օգնական |
|
10,5
|
12
1,75 |
24
2,75 |
|
10,5
1,3 |
12 ժամ
2 1,5 |
24 ժամ
3 2,5 |
Հավելված 2 |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԵՐԵԽԱՆԵՐԻ | |
1. |
Ընդհանուր նշանակության նախադպրոցական հաստատություններում(մանկապարտեզներում, որտեղ իրականացվում են նախադպրոցական կրթական ծրագրեր և ապահովվում է երեխաների խնամքը) |
10-15 |
2. |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ֆիզիկական և հոգեկան զարգացման շտկողական աշխատանքների կարիք ունեցող) երեխաների թվի ծանրաբեռնվածության առավելագույն խտությունը սահմանվում է՝ |
1 երեխա մինչև 2 երեխա մինչև 3 երեխա |
3. |
Թույլատրվում է ազգային փոքրամասնության երեխաներով խմբերի գործարկումը թերկոմպլեկտավորված համակազմի խտությամբ։ |
8-10 |
4. Ելնելով տեղական պայմաններից և առանձնահատկություններից, հիմնադրի կողմից կարող են սահմանվել երաշխավորվածից ցածր խտությամբ խմբեր՝ հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում։
5. Թույլատրվում է սահմանամերձ գոտում, գյուղական, բարձրադիր և հեռավոր վայրերում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խմբերի համալրման կարգում կիրառել տարբերակված մոտեցում` ելնելով բնակչության պահանջարկի հաշվարկից և համայնքի բյուջեի հնարավորություններից:
(հավելվածը խմբ. 16.11.17 N 1318-Ն)