«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիսի 2010 թ. |
N 1167-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 13.04.17 N 371-Ն)
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետը՝
Հրամայում եմ՝
1. 2010/2011 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայում (առկա և հեռակա) և հայցորդության համակարգում (2012 թվականի հունվարի մեկից) հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում ներդնել հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ` համաձայն հավելվածում բերված «Ուղեցույց»-ի:
(1-ին կետը լրաց. 03.05.11 N 483-Ն)
2. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սույն հրամանը 3-oրյա ժամկետում ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Հանձնարարել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան)` գրանցումից հետո 5-օրյա ժամկետում տեղեկացնել բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հուլիսի 21-ի N 1167-Ն հրամանի |
ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 13.04.17 N 371-Ն)
1. Սույն հավելվածով կարգավորվում են հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները:
2. Ասպիրանտուրայի և հայցորդության կրթական ծրագրերը (այսուհետ՝ Ծրագիր) բաղկացած են երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական:
3. Ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ x 30 ժամ = 5400 ժամ՝ ներառյալ լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք):
4. Ծրագրի 50 կրեդիտը նախատեսվում է կրթական բաղադրիչին, 130 կրեդիտը՝ հետազոտական աշխատանքին:
5. Ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը, գնահատման ձևերը, ուսումնական և հետազոտական բեռնվածությունները բաշխվում են համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև N 1-ի:
Ձև N 1
ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ |
ԿՐԵԴԻՏ | |
ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ |
50 | |
ՊԴ.00 |
Պարտադիր դասընթացներ և քննություններ |
30 |
ՊԴ.01 |
Մասնագիտություն. ատենախոսության թեմայի թվանիշով |
8 |
ՊԴ.02 |
Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն |
4 |
ՊԴ.03 |
Մասնագիտական օտար լեզու |
4 |
ՊԴ.04 |
Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ |
4 |
Պ.00 |
Պրակտիկա1 |
10 |
ԸԴ.00 |
Ընտրովի դասընթացներ և ստուգարքներ2 |
20 |
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ |
130 | |
ՀԱ.00 |
Ատենախոսության թեմայով հրատարակված անհրաժեշտ նվազագույն աշխատություններ3 |
30 |
ՏԱ.00 |
Տարեկան ատեստավորումներ |
20 |
ԱԴԵ.00 |
Ատենախոսություն և թեմա հաստատած հիմնարկի դրական եզրակացությունը ատենախոսության վերաբերյալ |
80 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ |
180 |
1 6-ամսյա աշխատանքային ստաժ ունեցող ասպիրանտն իր ցանկությամբ կարող է չմասնակցել պրակտիկային և կրեդիտները կուտակել ներկայացնելով աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանք:
2 Ասպիրանտների կողմից ընտրովի դասընթացների ընտրությունը կատարվում է համապատասխան ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհրդի կողմից հաստատված դասընթացների ցուցակից:
3 «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման» կանոնակարգի 10-րդ կետով սահմանված:
(նախադասությունը հանվել է 11.08.17 N 904-Ն)
(հավելվածը խմբ. 13.04.17 N 371-Ն, փոփ. 11.08.17 N 904-Ն)