«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11616317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 745-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 689-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը թեմային նվիրված «25th. ամյակ anniversary. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. INDEPENDENCE» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. INDEPENDENCE 25TH. ԱՄՅԱԿ ANNIVERSARY» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների։
2. Գործողության մեջ դնել` Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը թեմային նվիրված «25th. ամյակ anniversary. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. INDEPENDENCE» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. INDEPENDENCE 25TH. ԱՄՅԱԿ ANNIVERSARY» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 200 և 300 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ։
3. (կետն ուժը կորցրել է 25.09.17 N 1057-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Վ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 |