«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 սեպտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11617372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 991-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 316-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի «2017 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 316-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «12» բաժնով.
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ թեմային նվիրված «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. INSURANCE FOUNDATION FOR SERVICEMEN» 3 նամականիշի, համաձայն NN 1-3 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ թեմային նվիրված «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. INSURANCE FOUNDATION FOR SERVICEMEN» 3 նամականիշը, սահմանելով` անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 40 000 հատ, անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 20 000 հատ, անվանագինը 1100 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Վ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |