Գլխավոր տեղեկություն
Համար
N 231-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.16/38(1313) Հոդ.204
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2017
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11817227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիսի 2017 թ.

N 231-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 896-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 390-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 7-րդ կետով նշված միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ծանուցման օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի և դրա լրացման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետում նշված ծանուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիրքորոշումը ներկայացվում է ծանուցումը ստանալու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Գնումների պլանի ձևը, լրացման կարգը, գնումների միասնական անվանացանկի բացվածքը` ըստ թվային ծածկագրի յուրաքանչյուր բաժնի խմբերի, դասերի և դասակարգիչների, գնումների պլանում փոփոխությունների և լրացումների մասին ծանուցման օրինակելի ձևը հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի օգոստոսի 6-ի N 673-Ն հրամանում փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի հունիսի 14-ի N 485-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 896-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պաշտոնակատար

Վ. Արամյան

 

 

Հավելված 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թվականի մայիսի 20-ի

N 231-Ն հրամանի

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

20-- ԹՎԱԿԱՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Պատվիրատուի անվանումը`-------------

2. Ծրագրի անվանումը` -------------

3. Ծրագրի դասման բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բաժին N

 

Խումբ N

 

Դաս N

 

NN

Գործող գնումների պլանում
փոփոխության ենթարկվող,
կամ նոր լրացվող գնման
առարկայի

Կնքված պայմանագրերի համաձայն
ընթացիկ տարվա ընթացքում
գնվելիք գնման առարկայի

Գնում-ների պլանում նշված գնման առար-կայի ձեռք-բերման համար
նախա-տեսված հատկա-ցումների ազատ (կնքված պայմա-նագրե-րով չընդ-գրկված) մնա-ցորդը (հազար դրամ-ներով)
ս.5-ս.8

Գնումների պլանում առաջարկվող փոփոխության (լրացման)

Գնումների պլանում կատարված
փոփոխությունից հետո գնման առարկայի

Գնումների պլանով նախատեսված հատկացումների գումարների առաջարկվող փոփոխությունները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

Գնման ձևը

Միջանցիկ ծածկա-գիրը` ըստ ԳՄԱ դասա-կարգման

անվանումը

չափ-ման միա-վորը

հաս-տատված քանակը

ձեռք-բերման ծախսերի տարե-կան գումարը (հազար դրամ-ներով)

քա-նակը

միա-վորի գինը (դրամ-ներով)

ձեռք-բերման ծախսերի տարեկան գումարը(հազար դրամ-ներով) (ս.7x
ս.6)/1000

քա-նակը

միա-վորի գինը (դրամ-ներով)

տարե-կան գումարը (հազար
դրամ-ներով) (ս.11x
ս.
10)/1000

քանակը ս.4+ս.10

ձեռք-բերման ծախսերի տարե-կան
գումարը (հազար դրամ-ներով)ս.5+ս.12

հոդ-վածի անվա-նումը

NN

Հատկա-ցումների գումարը
(հազար դրամ-ներով) ս.17=ս.12

  

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

x

 

ԱՄԲՈՂՋԸ

x

x

0.00

x

x

0.00

0.00

x

x

0.00

x

0.00

x

x

0.00

x

այդ թվում`

Ա. Գնումների պլանում կատարվող փոփոխություններ

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

x

x

0.00

x

x

0.00

0.00

x

x

0.00

x

0.00

x

x

0.00

x

որից`

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

  

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

  

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բ. Գնումների պլանում կատարվող լրացումներ

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

x

x

x

x

x

x

x

x

x

0.00

x

0.00

x

x

0.00

x

որից`

 

1

 

 

 

x

x

x

x

x

x

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

x

x

x

x

x

x

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

x

x

x

x

x

x

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

x

x

x

x

x

x

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

x

x

x

x

x

x

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

x

x

x

x

x

x

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թվականի մայիսի 20-ի

N 231-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սույն հրամանի 1-ին կետով հաստատված ծանուցման լրացման հետ կապված հարաբերությունները:

 

II. Ծանուցման լրացման կարգը

 

2. Սույն հրամանի 1-ին կետով նախատեսված ծանուցումը (այսուհետ` ծանուցում) պատվիրատուի կողմից լրացվում է հետևյալ կերպ.

1) գործող գնումների պլանում փոփոխություն կատարվելու դեպքում լրացվում է ծանուցման «Ա» մասը՝ հետևյալ կերպ.

ծանուցման

ա. 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 390-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված գնումների միասնական անվանացանկով (այսուհետ` անվանացանկ) սահմանված միջանցիկ ծածկագիրն ու գնման առարկայի անվանումը` անվանացանկի 4-րդ մակարդակին համապատասխան,

բ. 3-րդ, 4-րդ, 5-րդ և 18-րդ սյունակներում լրացվում են փոփոխության ենթարկվող գնման առարկայի՝ գործող գնումների պլանով հաստատված համապատասխան տվյալները,

գ. 6-րդ, 7-րդ սյունակներում լրացվում են տվյալ գնման առարկայի շրջանակներում առկա կնքված պայմանագրի /պայմանագրերի/ համապատասխան տվյալները: Եթե այդ գնման առարկայի մասով առկա չէ կնքված պայմանագիր /պայմանագրեր/, ապա այդ սյունակը չի լրացվում,

դ. 8-րդ սյունակում լրացվում է տվյալ գնման առարկայի շրջանակներում առկա կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը` հազար դրամներով /(u.7xu.6)/1000/: Եթե այդ գնման առարկայի մասով առկա չէ կնքված պայմանագիր /պայմանագրեր/, ապա այդ սյունակը չի լրացվում,

ե. 9-րդ սյունակում նշվում է 5-րդ և 8-րդ սյունակներում նշված գումարների տարբերությունը /u.5-u.8/,

զ. 10-րդ սյունակում նշվում է տվյալ գնման առարկայի շրջանակներում փոփոխվող քանակը, ընդ որում ավելացումը նշվում է դրական նշանով, իսկ նվազեցումը՝ բացասական նշանով: Եթե տվյալ գնման առարկայի չափման միավորը նշված է «դրամ», ապա ծանուցման 10-րդ սյունակը չի լրացվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նվազեցվում է գնման առարկայի ամբողջ գումարը,

է. 11-րդ սյունակում նշվում է տվյալ գնման առարկայի շրջանակներում փոփոխվող քանակի /10-րդ սյունակում նշված քանակի/ մեկ միավորի գինը դրամներով` դրական նշանով, ընդ որում, եթե տվյալ գնման առարկայի չափման միավորը նշված է «դրամ», ապա ծանուցման 11-րդ սյունակը չի լրացվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նվազեցվում է գնման առարկայի ամբողջ գումարը,

ը. 12-րդ սյունակում նշվում է տվյալ գնման առարկայի շրջանակներում փոփոխվող ընդհանուր գումարը հազար դրամներով /(u.11xu.10)/1000/: Ընդ որում, այն դեպքում, երբ գնման առարկայի չափման միավորը նշված է «դրամ» և 10-րդ ու 11-րդ սյունակները չեն լրացվում, ապա 12-րդ սյունակում ավելացումը նշվում է դրական նշանով, իսկ նվազեցումը՝ բացասական նշանով,

թ. 13-րդ սյունակում նշվում է 4-րդ և 10-րդ սյունակներում նշված թվերի գումարը /u.4+u.10/,

ժ. 14-րդ սյունակում նշվում է 5-րդ և 12-րդ սյունակների գումարը /u.5+u.12/,

ժա. 15-րդ և 16-րդ սյունակներում նշվում են տվյալ գնման առարկայի մասով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխան հոդվածի անվանումը և համարը,

ժբ. 17-րդ սյունակում նշվում է 12-րդ սյունակում նշված տեղեկատվությունը /u.17=u.12/,

ժգ. եթե ծանուցմամբ նախատեսվում է փոխել նաև գնման ձևը (ընթացակարգը), ապա 18-րդ սյունակում նշվում է գնման նոր ձևը (ընթացակարգը)` պահպանելով ՀՀ կառավարության 13.04.2017թ. N 390-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված սկզբունքը.

2) գործող գնումների պլանում չներառված՝ նոր գնման առարկա ավելացնելու դեպքում լրացվում է ծանուցման «Բ» մասը՝ հետևյալ կերպ.

ծանուցման

ա. 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում նշվում են նոր լրացվող գնման առարկայի միջանցիկ ծածկագիրը, անվանումը և համապատասխան չափման միավորը: Ընդ որում 1-ին, 2-րդ, 3-րդ սյունակները լրացվում են պահպանելով սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված սկզբունքները,

բ. 4-ից 9-րդ սյունակները չեն լրացվում,

գ. 10-րդ, 11-րդ և 12-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում են տվյալ գնման առարկայի քանակը, միավորի գինը (դրամներով) և ընդհանուր գումարը (հազար դրամներով),

դ. 13-րդ սյունակում լրացվում է 10-րդ սյունակում նշված տեղեկատվությունը,

ե. 14-րդ սյունակում լրացվում է 12-րդ սյունակում նշված տեղեկատվությունը,

զ. 15-րդ և 16-րդ սյունակներում նշվում են տվյալ գնման առարկայի մասով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխան հոդվածի անվանումը և համարը,

է. 17-րդ սյունակում նշվում է 12-րդ սյունակում նշված տեղեկատվությունը,

ը. 18-րդ սյունակում լրացվում է գնման ձևը` /ընթացակարգը/ պահպանելով սույն կարգի 4-րդ կետում նշված սկզբունքը.

3) ծանուցման «Ամբողջը» և «Ընդամենը» տողերում լրացվում են միայն 5-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 17-րդ սյունակները: Ընդ որում, «Ամբողջը» տողի 5-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 17-րդ սյունակներում նշվում են «Ընդամենը» տողերի համապատասխան սյունակներում նշված թվերի հանրագումարները, իսկ «Ընդամենը» տողերի 5-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 17-րդ սյունակներում նշվում են ծանուցման համապատասխան /«Ա»,«Բ»/ մասի համապատասխան սյունակներում նշված թվերի հանրագումարները.

4) եթե գնումներ հանդիսացող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցները կամ դրանց մի մասը ուղղվում են նույն հոդվածի շրջանակներում գնումներ չհանդիսացող ծախսերին, ապա կատարվող փոփոխությունները նշվում են ծանուցման համապատասխանաբար «Ա» և «Բ» մասերում` պահպանելով սույն կարգով սահմանված ծանուցագրի լրացման սկզբունքները: Ընդ որում, 1-ին և 2-րդ սյունակներում միջանցիկ ծածկագիրն ու գնման առարկայի անվանումը լրացնելով անվանացանկի «Գնումներ չհանդիսացող ծախսեր» 1-ին մակարդակի համապատասխան 4-րդ մակարդակում նշված անվանումը և դրան համապատասխան միջանցիկ ծածկագիրը: