«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11017351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 օգոստոսի 2017 թ. |
N 910-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 711-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի հունիսի 20-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 711-Ն հրամանով հաստատված`
1) Հավելված 1-ի՝ 22-րդ և 23-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«22. Հանրակրթական դպրոցի դասարանը կազմավորվում է տվյալ դասարան փոխադրված և ընդունված սովորողների ընդհանուր թվի միջին թվաբանականի հաշվարկով: Տարրական և միջին դպրոցների դասարաններում սովորողների թիվը սահմանվում է 25-30, իսկ ավագ դպրոցում՝ 20-25 սովորող: Դասարանում սովորողների առավելագույն թիվը տարրական և միջին դպրոցում չի կարող գերազանցել 35-ը, ավագ դպրոցում՝ 30-ը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել Հաստատության ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ Հաստատության խորհրդի որոշմամբ:
23. Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:»:
2) Հավելված 1-ի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«43. Ավագ դպրոցում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է։»:
2. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան |