ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2008 թվականի N 813-Ա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման և Եվրասիական զարգացման բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ` բանկ) ստեղծման մասին 2006 թվականի հունվարի 12-ին ստորագրված համաձայնագրին (այսուհետ` համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության միանալու փուլում աշխատանքները համակարգելու, բանկի հետ համագործակցության, ինչպես նաև համատեղ միջնաժամկետ ծրագրերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու ներպետական ընթացակարգերի ավարտից հետո 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումար հատկացնելու վերաբերյալ:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ հայտագիրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ի. Իսայան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | 
| Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | 
| Բ. Գյուլումյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ | 
| Ն. Մկրտչյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ | 
| Հ. Ծպնեցյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ | 
| Գ. Մայիլյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչության պետ | 
| Մ. Աբրահամյան | - ՀՀ կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության բաժնի պետ (համաձայնությամբ) | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Դ. Սարգսյան |