ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 փետրվարի 2017 թ. |
N 351-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին՝
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԱՐՄԻՆԱ ՖԱՐՄ» սահմանափակ |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
2) «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
3) «ԴՈՒՍՏՐ ՄԱՆՈՒՇԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
4) «ԴԱՅՄՈՆԴ ՄԵԴԻՔԸԼ ՍԵՆԹԸՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
5) Համլետ Բարսեղյան |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
6) Նարինե Մարգարյան |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
7) Անի Թադևոսյան |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
8) «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հիմնադրամ (Հայաստան) |
բժշկական օգնություն և սպասարկում |
9) «ՈՒՋԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) «ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «Գավառի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «ՔԱՅԼ ՄԵԴ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ԼԱՎԱՆԴԱ-ՆՈՐՖԱՐՄ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «Ս-ՄԵԴ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) «ՍՈՆՈՄԵԴ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) Արթուր Ասատրյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) Սուսաննա Մկրտումյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) Վրեժ Դանիելյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) Գուրգեն Դավթյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. «ԱՐՄԻՆԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «ՔԱՅԼ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, անհատ ձեռնարկատեր Արթուր Ասատրյանին, անհատ ձեռնարկատեր Վրեժ Դանիելյանին և անհատ ձեռնարկատեր Գուրգեն Դավթյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջինիս ներկայացրած հայտը համարել մերժված:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Լ. Ալթունյան