«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11617147
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 մարտի 2017 թ. ք. Երևան |
N 317-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե թեմային նվիրված «ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՐԱՆԿԻՑԵ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. MARGUERITE BARANKITSE. 2016 AURORA PRIZE LAUREATE» նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե թեմային նվիրված «ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՐԱՆԿԻՑԵ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. MARGUERITE BARANKITSE. 2016 AURORA PRIZE LAUREATE» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 40 002 հատ:
(2-րդ կետը փոփ. 19.04.17 N 390-Ն)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Վ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված թիվ 317-Ն հրամանի |