Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2017-16.07.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.15/6(575) Հոդ.77
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.02.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417067

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

1 փետրվարի 2017 թ.

N 22-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Հարությունյան

 

Հավելված  
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի փետրվարի 1-ի
 N 22-Ն հրամանի

 

 

   Ձև

ԴԻՄՈՒՄ
ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Ինքնազբաղված անձի անունը և ազգանունը

 

2. Ինքնազբաղված անձի անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

3. Ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը

 

4. Ինքնազբաղված անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

5. Ինքնազբաղված անձի բնակության վայրը

 
 

N

6. Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները)

7. Գործու-նեության իրականացման վայրը

8. Գործունեություն իրականացնելու ժամանակահատվածի

սկիզբը

ավարտը

1.

Բնակչության պատվերով կատարվող`

     

1.1

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

     

1.2

հագուստի արտադրություն և նորոգում

     

1.3

գլխարկների արտադրություն և նորոգում

     

1.4

գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

     

1.5

փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

     

1.6

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

     

1.7

համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

     

1.8

հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

     

1.9

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

     

1.10

այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

     

1.11

թիթեղագործական գործունեություն

     

2.

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

     

3.

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

     

4.

Լեզուների ուսուցման դասընթացներ

     

5.

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

     

6.

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

     

7.

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

     

8.

Ստեղծագործական գործունեություն

     

9.

Խնջույքավարների գործունեություն

     

10.

Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

     

11.

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

     

12.

Դարբնոցային գործունեություն

     

13.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

     

 

 

 Սույն դիմումով հայտարարում եմ, որ`
 1) իրականացնում եմ բացառապես «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անբաժանելի մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ,
 2) նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը չի գերազանցել 9,0 մլն դրամը,
 3) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը,
 4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ,
 5) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացնում եմ բացառապես մեկ վայրի միջոցով:

 

Ինքնազբաղված անձ


__________________________________________________
                     ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը (այսուհետ` դիմում) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածին համապատասխան:

2. Դիմումի 1-ին կետում լրացվում է Օրենքի համաձայն ինքնազբաղված անձ համարվող ֆիզիկական անձի, այդ թվում անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի անձնագրի սերիան և համարը, երբ և ում կողմից է այն տրվել:

4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` հարկ վճարողի հաշվառման համար ունենալու դեպքում:

6. Դիմումի 5-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի բնակության վայրը:

7. Դիմումի 7-րդ սյունակում լրացվում է գործունեության իրականացման այն վայրը, որտեղ ինքնազբաղված անձն իրականացնում է դիմումի 6-րդ կետում նշված համապատասխան գործունեության տեսակը:

8. Դիմումի 8-րդ կետի «սկիզբը» սյունակում լրացվում է գործունեություն իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ «ավարտը» սյունակում` գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.11.2019, N 742-Ն 01.01.2020, N 22-Ն
08.07.2019, N 456-Ն 16.07.2019, N 22-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան