«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 32017162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
11 ապրիլի 2017 թ. |
N 105-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 257-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2011 թվականի մարտի 14-ի թիվ 32-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 257-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 23-րդ կետում «Գլխավոր վարչության պետին» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարին» բառերով:
2) Հավելվածի 25-րդ կետում «Գլխավոր վարչության պետը» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարը» բառերով:
3) Հավելվածի 27-րդ կետում «Գլխավոր վարչության պետը» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարը» բառերով:
4) Հավելվածը լրացնել նոր 33.1-րդ, 33.2-րդ, 33.3-րդ, 33.4-րդ, 33.5-րդ կետերով.
«33.1. Ներքին շրջանառության (բացատրագիր, պարզաբանում, աշխատանքի ընդունվելու և ազատվելու դիմում, օգնության և այլ դիմումներ) փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացվում են պատասխանատու ստորաբաժանմանը՝ փաստաթուղթը սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցելու, ըստ անհրաժեշտության պատկերամուտով մուտքագրելու և այդ փաստաթղթի կատարումն ապահովելու նպատակով Գլխավոր վարչությունում համապատասխան հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (աշխատակազմի ղեկավար, մարմնի ղեկավար) (այսուհետ՝ հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ) ներկայացնելու համար:
33.2. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը համակարգով համապատասխան հանձնարարական է տալիս կատարող ստորաբաժանման ղեկավարին:
33.3. Ի պատասխան տվյալ հանձնարարականի, նախապատրաստած փաստաթուղթը (հանձնարարական, գրություն և այլն) կատարող ստորաբաժանման ղեկավարը ներկայացնում է հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հաստատմանը:
33.4. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ հաստատելով տված հանձնարարականը, այն համակարգով ուղարկում է ընդհանուր բաժնի պետին՝ դրանք հանձնարարականում նշված հասցեատերերին առաքումն ապահովելու համար:
33.5. Ներքին շրջանառության փաստաթղթերը հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մերժվելու դեպքում (նշելով մերժման հիմքերը), վերջինս համապատասխան մակագրություն է ուղարկում ընդհանուր բաժնի պետին՝ տվյալ փաստաթղթի ընթացքն ավարտելու, այն արխիվացնելու և այդ մասին համակարգով կատարողին տեղեկացնելու համար:»:
5) Հավելվածի 46-րդ կետի «16.00»-ն փոխարինել «15.00»-ով:
6) Հավելվածի 51-րդ կետի «մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության պետը» բառերով:
7) Հավելվածի 59-րդ կետի «տեղակալների» բառը փոխարինել «տեղակալի» բառով:
8) Հավելվածի 59-րդ կետի «իրավաբանական բաժնի» բառերը փոխարինել «իրավաբանական ստորաբաժանման» բառերով:
9) Հավելվածի 59-րդ կետից հանել «քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովների ստեղծման,» բառերը:
10) Հավելվածի 60-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
11) Հավելվածի 70-րդ կետի «որից հետո» բառերը փոխարինել «և» բառով:
12) Հավելվածը լրացնել նոր 81.1-րդ կետով.
«81.1. Գլխավոր վարչությունում փաստաթղթի ներքին շրջանառությունն ավարտվում է ընդհանուր բաժնի պետին համակարգի միջոցով կատարված «Կցել գործին» մակագրությունից հետո:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Ավետիսյան |