«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10617046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2017 թ. |
N 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկը հաստատելու մասին» N 28-Ն հրամանի հավելվածի՝
1. «Ցորեն» բաժնում՝
1) «Անի» տողից հետո լրացնել «Արագած» տողով.
2) «ՍՆ-64 (ԱԹԳ-3516) (ՏN-64)» տողից հետո լրացնել «Տաթև» տողով.
2. «Տրիտիկալե» բաժնում՝
«Սիս 1» տողից առաջ լրացնել «Շողան» տողով.
3. «Գարի» բաժնում՝
«Զերնոգրադսկի 584» տողից հետո լրացնել «Լեոն» տողով.
4. «Լոբի սովորական» բաժնում՝
«Բիգ բալդորիա» տողից հետո լրացնել «Գոհար» տողով.
5. «Սոյա» բաժնում՝
«Միլենա» տողից հետո լրացնել «Վաղահաս 1» տողով.
6. «Մարգագետնային երեքնուկ» բաժնում՝
«Արմյանսկի 40» տողից առաջ լրացնել «Արանի» տողով.
7. «Պոմիդոր» բաժնում՝
1) «Անահիտ 351» տողից հետո լրացնել «Արագածի 563» տողով.
2) «Վերեդ» տողից հետո լրացնել «Տարոն» տողով.
8. «Սմբուկ» բաժնում՝
1) «Հայկական վաղահաս» տողից հետո լրացնել «Հոկտեմբերյանի 3» տողով.
2) «Սև մարգարիտ F1» տողից հետո լրացնել «Սևուկ F1» տողով.
9. «Ժիտնյակ» բաժնից հետո լրացնել նոր բաժին՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բարձր Ռայգրաս
(Arrenatherum elatius M. et K. կամ Avena elatior L.)
Աբովյանի տեղական».
10. «Տաքդեղ քաղցր» բաժնում՝
«Միլլի» տողից հետո լրացնել «Միրա» տողով.
11. «Տաքդեղ կծու» բաժնում՝
1) «Առաջնեկ» տողից հետո լրացնել «Արեգ» տողով.
2) «Գիտա» տողից հետո լրացնել «Զիտա» տողով.
12. «Վարունգ» բաժնում՝
1) «Մոնդիալ F1» տողից հետո լրացնել «Նազրվան 45» և «Նազրվան 55» տողերով.
2) «Նատաշա» տողից հետո լրացնել «Նարե» տողով.
3) «Զովասփյուռ F1» տողից հետո լրացնել «Իշխանուհի» տողով.
13. «Ծիրանենի սովորական» բաժնում՝
1) «Ղևոնդի» տողից հետո լրացնել «Ճարտարի» տողով.
2) «Սաթենի» տողից հետո լրացնել «Սպիտակ խոշորապտուղ» և «Վաղարշակի» տողերով։
Նախարար` |
Ի. Առաքելյան |