«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10017199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 մայիսի 2017թ. |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 138 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N 2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերում (այսուհետ՝ Նորմեր) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Նորմերի 2.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1 Ձայնային ճնշումը դա օդի կամ գազի փոփոխական բաղադրիչն է, որն առաջանում է ձայնային տատանումների արդյունքում (Պա):»:
2) Նորմերի 4.1-րդ կետում «P-ձայնային ճնշման միջին քառաձայն կուսի մեծությունն է ՊԱ,» բառերը փոխարինել «Ձայնային ճնշման միջին քառակուսային մեծությունն է (ՊԱ),» բառերով, «P0 -2.15-5 ՊԱ հավասար օդում ային ճնշման ելքային նշանակություն:» բառերը փոխարինել «Ձայնային ճնշման սկզբնական արժեքը օդում հավասար է 2.10-5 ՊԱ:» բառերով:
3) Նորմերի 5.2-րդ կետում «մակարդակներին» բառը փոխարինել «մակարդակների» բառով:
4) Նորմերի աղյուսակ 3-ի 1-ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «2200-600» թվերը փոխարինել «600 -2200 » թվերով, իսկ «600-2200» թվերը փոխարինել «2200-600» թվերով:
5) Նորմերի աղյուսակ 3-ի «Ծանոթության» 3-րդ կետում «եղանակային» բառը փոխարինել «տոնային» բառով և «(ուղղում=+5դԲԱ)» բառը փոխարինել (ուղղում=-5դԲԱ) բառով:
6) Նորմերի աղյուսակ 3-ի «Ծանոթության» 4-րդ կետում «Տոնալ» բառը փոխարինել «Տոնային» բառով:
7) Նորմերի 3.1-րդ կետում և աղյուսակ 1-ի «Ծանոթության» մեջ, հավելված 1-ի 23-րդ կետում «երանգային» բառերը փոխարինել «տոնային» բառերով և Նորմերի 3.1-րդ կետում «երանգներ» բառը փոխարինել «տոներ» բառով:
Լ. Ալթունյան