Գլխավոր տեղեկություն
Համար
N 1120-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.28/26(569).1 Հոդ.351.4
Ընդունող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ընդունման ամսաթիվ
15.12.2016
Ստորագրող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616442

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 դեկտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 1120-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելվածի «31-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

31.

Մանկական ֆիլատելիա

3 նամականիշ

IV եռամսյակ

100
100
100

40 000 x 3

2) հավելվածի «1-ին» կետը ուժը կորցրած ճանաչել:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Գայանյան օրիորդաց դպրոց` Հայաստանում 1-ին օրիորդաց դպրոցի հիմնադրման 150-ամյակը թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՅԱՆՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ. GAYANYAN FEMININE SCHOOL OF YEREVAN, 150TH ANNIVERSARY ԱՄՅԱԿ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ. ARMENIAN MOUFLON», «ՎԱՆԱ ԿԱՏՈՒ. VAN CAT» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՐ. ARMENIAN GULL» 3 նամականիշի, համաձայն N 2, N 3 և N 4 հավելվածների։

3. Գործողության մեջ դնել`

1) Գայանյան օրիորդաց դպրոց` Հայաստանում 1-ին օրիորդաց դպրոցի հիմնադրման 150-ամյակը թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՅԱՆՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ. GAYANYAN FEMININE SCHOOL OF YEREVAN, 150TH ANNIVERSARY ԱՄՅԱԿ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

2) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ. ARMENIAN MOUFLON», «ՎԱՆԱ ԿԱՏՈՒ. VAN CAT» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՐ. ARMENIAN GULL» 3 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը 100 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Վ. Մարտիրոսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված N 1
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2016 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1120-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11274

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված N 2
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2016 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1120-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11275

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված N 3
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2016 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1120-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11276

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված N 4
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2016 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1120-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11285

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան