«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10017118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 փետրվարի 2017 թ. |
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 22-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Քիմիական մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների շահագործման, աշխատողների անվտանգության և առողջության պահպանման N 2.2.5-014-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 22-Ն հրամանով հաստատված «Քիմիական մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների շահագործման, աշխատողների անվտանգության և առողջության պահպանման» N 2.2.5-014-09 սանիտարական կանոնների և նորմերի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Լ. Ալթունյան