ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2016 թ. |
N 1051-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 6 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 86/1-6 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «Երևանի հ. 97 մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ 150 տեղ, ավագ տարիքային փուլ 60 տեղ |
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ 180 տեղ, ավագ տարիքային փուլ 60 տեղ |
3) «Երևանի հ. 44 մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
վաղ տարիքային փուլ 10 տեղ կրտսեր տարիքային փուլ 200 տեղ, ավագ տարիքային փուլ 100 տեղ |
4) «ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի «Շուշան» մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ 61 տեղ, ավագ տարիքային փուլ 59 տեղ |
5) «Շիրակի մարզի Գետքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական`
ավագ տարիքային փուլ 25 տեղ |
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ 15 տեղ, ավագ տարիքային փուլ 15 տեղ |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան |