«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 մարտի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11316094
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2016 թ. ք. Երևան |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 410-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 111-րդ կետի պահանջները՝
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 410-Ն հրամանով հաստատված «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ»-ը լրացնել նոր «72.1.» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«72.1. Առողջական վիճակի վերաբերյալ գանգատի առկայության դեպքում բժշկական զննության ենթակա են նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվող ժամկետային զինծառայողները:»:
ՀՀ պաշտպանության նախարար |
Ս. Օհանյան |