ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 դեկտեմբերի 2015 թ. |
N 3743-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ` «ԻԳՆԱՑԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ N 2761-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը և «ԻԳՆԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու մասին 18.12.2015 թվականի հայտարարությունը`
Հրամայում եմ`
1. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «ԻԳՆԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին N 2761-Ա հրամանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընկերությանը 2006 թվականի մարտի 22-ին տրամադրված N Կ-XX-000758 լիցենզիայի արտահիվանդանոցային` ակնաբանական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակների կասեցման մասով:
2. Կասեցված թողնել արտահիվանդանոցային` բժշկական ընդհանուր պրակտիկա, քիթ-կոկորդ-ականջաբանական, լաբորատոր ախտորոշիչ` կլինիկական, բիոքիմիական, ֆունկցիոնալ ախտորոշիչ` ուլտրաձայնային տեսակները:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԻԳՆԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Մուրադյան