«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 12116170
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 մայիսի 2016 թ. |
N 02-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 04-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 5-րդ կետի «ա» ենթակետում «քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի)» բառերով.
2) հավելվածի ամբողջ տեքստում «2015» թիվը փոխարինել «2018» թվով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Դ. Լոքյան