ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 նոյեմբերի 2015 թ. |
N 3106-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄՈՒՐԱԶ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000342 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Մուրազ Գրիգորյանի 2015 թվականի հոկտեմբերի 23-ի դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի հուլիսի 10-ին անհատ ձեռնարկատեր Մուրազ Գրիգորյանին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-XX-000342 լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) անհատ ձեռնարկատեր Մուրազ Գրիգորյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան
