«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10616129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 ապրիլի 2016 թ. |
N 97-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 113-րդ, 114-րդ, 115-րդ, 116-րդ, 117-րդ, 118-րդ, 119-րդ, 120-րդ, 121-րդ, 122-րդ, 123-րդ, 124-րդ և 125-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
113. |
Թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ կենդանի, չոր «ԱվիՊռօ ԻԲ Հ120» (AviPro IB H120) պատվաստանյութ |
Գերմանիա |
«Լոհմանն Անիմալ Հելթ ԳմբՀ» կազմակերպություն |
114. |
Հորթերի ռոտավիրուս և կորոնավիրուս հիվանդությունների նկատմամբ կենդանի Կաֆ-Գարդ (Calf-Guard) պատվաստանյութ լուծիչով |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
115. |
Խոշոր եղջերավոր անասունների ինֆեկցիոն ռինոտրախեիտ, փորլուծություն, պարագրիպ-3, շնչառական սինցիտիալ վարակի և պաստերելեոզ հիվանդությունների նկատմամբ Բովի-Շիլդ Գոլդ Վան Շոտ (BOVI-SHIELD GOLD ONE SHOT) պատվաստանյութ լուծիչով |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
116. |
Խոշոր եղջերավոր անասունների ինֆեկցիոն ռինոտրախեիտ, փորլուծություն, պարագրիպ-3, շնչառական սինցիտիալ վարակի և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ Բովի-Շիլդ Գոլդ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
117. |
Խոշոր եղջերավոր անասունների ինֆեկցիոն ռինոտրախեիտ, փորլուծություն, պարագրիպ-3, շնչառական սինցիտիալ վարակի և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ Բովի-Շիլդ Գոլդ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
118. |
Խոշոր եղջերավոր անասունների ինֆեկցիոն ռինոտրախեիտ, վիրուսային դիարեայի, պարագրիպ-3, ռեսպիրատոր սինտիցիալ և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ Քեթլվակ Էքսպրեսս ՖՊ 10 (Cattlevac Express FP 10) պատվաստանյութ |
Գերմանիա |
«Բոեհրինգեր Ինգելհեիմ Վետմեդիկա ԳմբՀ.» կազմակերպություն |
119. |
Խոշոր եղջերավոր անասունների ինֆեկցիոն ռինոտրախեիտ, վիրուսային դիարեայի, պարագրիպ-3 և ռեսպիրատոր սինտիցիալ հիվանդությունների նկատմամբ Քեթլվակ Էքսպրեսս ՖՊ 5 (Cattlevac Express FP 5) պատվաստանյութ |
Գերմանիա |
«Բոեհրինգեր Ինգելհեիմ Վետմեդիկա ԳմբՀ.» կազմակերպություն |
120. |
Խոզերի ռեպրոդուկտիվ ռեսպիրատոր սինդրոմի նկատմամբ Ինգելվակ ՊՌՌՍՖԼԵԽ ԵՈՒ (Ingelvac PRRSFLEX EU) պատվաստանյութ |
Գերմանիա |
«Բոեհրինգեր Ինգելհեիմ Վետմեդիկա ԳմբՀ.» կազմակերպություն |
121. |
Խոզերի ռեպրոդուկտիվ ռեսպիրատոր սինդրոմի նկատմամբ Ռեպրոցիկ ՊՌՌՍ ԵՈՒ (ReproCyc PRRS EU) պատվաստանյութ |
Գերմանիա |
«Բոեհրինգեր Ինգելհեիմ Վետմեդիկա ԳմբՀ.» կազմակերպություն |
122. |
Խոզերի կարմրախտի, պարվովիրուս վարակի և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Պորցիլիս Երի+Պարվո+Լեպտո (Porcilis Ery+Parvo+Lepto) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինթերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
123. |
Թռչունների ռեովիրուս հիվանդության նկատմամբ կենդանի, չոր «Վաքս։օն ՌԵՈՎԻՐՈՒՍ» (Vaxx:on REOVIRUS) |
Իտալիա |
«Իզօ Ս.ռ.լ.» կազմակերպություն |
124. |
Խոզերի ցիրկովիրուս վարակի և վերարտադրողական-շնչառական համախտանիշի նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված ՊՍՍՕՄ ՊՍՎ2 և ՊՌՌՍ (PCCOM PCV2 and PRRS) |
Թայվան |
«Ռեբեր Ջենետիքս Կո.» կազմակերպություն |
125. |
Խոզերի ցիրկովիրուս վարակի նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված Ցիրկոֆրի ՊՍՎ2 (Circofree PCV2) |
Թայվան |
«Ռեբեր Ջենետիքս Կո.» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ս. Կարապետյան |