Basic information
Number
N 126-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2003.05.15/12(130) Հոդ.207
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
25.03.2003
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
02.04.2003
Effective date
01.06.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003128

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 մարտի 2003 թ.

N 126-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 146 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը՝ բացառությամբ կանոնակարգ 3-ի 6-րդ բաժնի 6.1-ից 6.7 կանոնների:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը՝ 20 օրինակ տպաքանակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2003 թ. ապրիլի 2
Երևան


 

Հավելված 1

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի մարտի 25-ի
թիվ 126-Ն որոշմամբ


Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  3

 

ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

(կանոնակարգն ուժը կորցրել է 26.02.08 թիվ 50-Ն)

 

Changed acts
Changing Act Corresponding incorporation