ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
24 սեպտեմբերի 2015 թ. |
N 1338-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԶՈՎԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԱՎԻԿԻ» ԱՁ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 896-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՕՕ 0116 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Զովանուշ Գրիգորյան Լավիկի» ԱՁ-ի 2015 թվականի սեպտեմբերի 16-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի N 13 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 896-Ա հրամանով «Զովանուշ Գրիգորյան Լավիկի» ԱՁ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0116 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա, 28 շենք:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան |
