«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32215455
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
12 նոյեմբերի 2015 թ. ք. Երևան |
N 289-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 203-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 18-րդ և 23-րդ հոդվածների պահանջներով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների հողերի հաշվառման գրքերի և դրանց վարման մասին ցուցումները հաստատելու մասին» N 203-Ն հրամանով հաստատված 2-րդ և 4-րդ հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելված 2-ի Մարզի (Երևան քաղաքի) հողերի հաշվառման գրքի վարման մասին ցուցումների «4.4 Կոմունալ օբյեկտների հողեր» կետում «կենցաղային (բաղնիք, լվացքատուն, կաթսայատուն)» բառերը փոխարինել «համայնքային և մասնավոր գերեզմանատների» բառերով.
2) հավելված 4-ի Համայնքի հողերի հաշվառման գրքի վարման մասին ցուցումների «5.4 Պատմական և մշակութային հողեր» կետում «զինվորական ու քաղաքացիական գերեզմանոցների» բառերը փոխարինել «պետական գերեզմանատների» բառերով:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Սարգսյան |