«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32215454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
12 նոյեմբերի 2015 թ. ք. Երևան |
N 288-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 143-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հոկտեմբերի 23-ի N 656 որոշման պահանջներով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2005 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների, մարզերի և Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռները կազմելու մասին հրահանգները հաստատելու մասին» N 143-Ն հրամանի 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի «Համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու մասին» հրահանգի IV բաժնի տեքստից հանել «Հողերի ընթացիկ հաշվառման, գործերի վարման պատասխանատվությունը համայնքի ղեկավարի հրամանով դրվում է համայնքապետարանի աշխատակիցներից որևէ մեկի վրա, որը պատասխանատվություն կկրի հողերի ընթացիկ հաշվառման, դրանցում ընդգրկված տվյալների ճշտության, հերթապահ կադաստրային քարտեզների վարման համար:» բառերը:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համաձայնեցված է |
|
Համաձայնեցված է |
|
Համաձայնեցված է |
|
|
|
|
|
Համաձայնեցված է |
|
Համաձայնեցված է |
|
Համաձայնեցված է |
Հաստատված է |