«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814433
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հուլիսի 2014 թ. |
թիվ 463-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
.
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցմանը զուգահեռ անցում են կատարում նաև տվյալ կազմակերպության ենթակայության պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Գ. Խաչատրյան |
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ
Խումբ |
Հանրային հատվածի կազմակերպությունների |
Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը |
1. |
1) ՀՀ արդարադատության նախարարություն |
2016 թվականի |
2. |
1) ՀՀ Նախագահի աշխատակազմ |
2017 թվականի հունվարի 1 |
3. |
1) ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
2018 թվականի հունվարի 1 |
(հավելվածը խմբ., լրաց. 10.12.15 N 845-Ն)