Գլխավոր տեղեկություն
Համար
N 1222-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.05.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 մայիսի 2015 թ.

N 1222-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿՈՇԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության գործառույթների շրջանակներում լիցենզիաների վերաձևակերպումների գործընթացի ընթացքում «Կոշի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մոտ հայտնաբերված խախտումները, այն է՝

1. «Կոշի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը չունենալով բժշկական օգնության և սպասարկման ռենտգենաբանական տեսակը իրականացնում է ստոմատոլոգիական ծառայություն, որը հակասում է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման հավելված N 1-ի 5-րդ կետի պարտադիր պայմաններին և պահանջներին:

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Կոշի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի մայիսի 25-ին տրված (Արագածոտնի մարզ, գ. Կոշ) թիվ Կ-XX-000993 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական տեսակների գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան