ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 ապրիլի 2015 թ. |
N 976-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՅՈՒ-ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԲԻԶՆԵՍ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001040, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001043 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Նյու-ինտերնեյշնլ բիզնես ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 17.04.2015 թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Նյու-ինտերնեյշնլ բիզնես ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) 2007 թվականի մայիսի 25-ին տրված թիվ Կ-XX-001040, 2007 թվականի մայիսի 25-ին տրված թիվ Կ-XX-001043 լիցենզիաները:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Նյու-ինտերնեյշնլ բիզնես ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |
