«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11115267
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
19 հունիսի 2015 թ. |
N 358-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲՆՕՐԻՆԱԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման պահանջներին համապատասխան.
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիա ստանալու հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Հ. Պողոսյան |
Հավելված N 1 ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի հունիսի 19-ի N 358-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի
անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
1. Մշակութային արժեքներ, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թանգարանային, արխիվային և գրադարանային ֆոնդերում |
42 խմբից |
2. Առարկաներ և հավաքածուներ, որոնք ունեն պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային արժեք և կապված են ժողովուրդների կյանքի հիշարժան դեպքերի, հասարակության և պետության զարգացման, գիտության և տեխնիկայի պատմության հետ |
|
2.1. Հուշային առարկաներ, որոնք առնչվում են ականավոր քաղաքական, պետական, գիտության, գրականության և արվեստի գործիչների, ազգային հերոսների կյանքին` անկախ դրանց ստեղծման ժամանակից |
97 խմբից |
2.2. Ռազմական, արտադրական և այլ նշանակության հանդերձավորման և սպառազինման առարկաներ ու հավաքածուներ, որոնք ունեն 100 և ավելի տարվա վաղեմություն, սառը զենքեր, որոնք ունեն 50 և ավելի տարվա վաղեմություն, ինչպես նաև 1900-1945 թվականների ընթացքում պատրաստված հրազենը |
9301-ից |
2.3. Հնաոճ զենքեր (հրազեն, նետողական, օդաճնշողական (պնևմատիկ) զենքեր, որոնք պատրաստված են մինչև 1899 թվականի վերջը` բացառությամբ կենտրոնական մարտի համար նախատեսված միասնական (ունիտար) փամփուշտներով կրակող հրազենի), ինչպես նաև մինչև 1945 թվականի վերջը պատրաստված սառը զենքերը) |
93 խմբից |
2.4. Տեխնիկայի առարկաներ, սարքեր, գործիքներ, ապարատուրաներ, ռազմական, գիտական, արտադրական և կենցաղային նշանակության սարքավորումներ, որոնք ունեն 100 և ավելի տարվա վաղեմություն |
97 խմբից |
2.5. Տրանսպորտային միջոցներ (բացի ավտոմեքենաներից), որոնք արտադրված են 1950 թվականին և դրանից առաջ |
86 խմբից |
2.6. Ավտոմեքենաներ և մոտոտրանսպորտային միջոցներ, որոնք ունեն 100 և ավելի տարվա վաղեմություն |
87 խմբից |
2.7. Առարկաներ և դրանց մասեր (ֆրագմենտներ), որոնք գտնված են հնագիտական պեղումներից (ինչպես արտոնված, այնպես էլ չարտոնված) և հնագիտական հայտնագործություններ` անկախ դրանց հայտնաբերման ժամանակից |
97-ից |
3. Գեղարվեստական արժեքներ (բացառությամբ` մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող գեղարվեստական, քանդակագործական և գրաֆիկական աշխատանքների, դեկորատիվ-կիրառական արվեստի և տարբեր դավանանքների կրոնապաշտամունքային առարկաների, դիզայներական նախագծերի, հուշանվերային արտադրանքի ինստալյացիաների, մանկական ստեղծագործությունների, ինչպես նաև կենցաղային առարկաների` անկախ դրանց ստեղծման ժամանակից) |
|
3.1. Գեղանկարչական և քանդակագործական ստեղծագործություններ |
4420-ից |
3.2. Գրաֆիկական ստեղծագործություններ և բնօրինակ գրաֆիկական տպագիր ձևեր |
49 խմբից |
3.3. Տարբեր դավանանքների կրոնապաշտամունքային առարկաներ |
42 խմբից |
3.4. Դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ |
4420-ից |
4. Տպագիր հրատարակություններ, որոնք ունեն 100 և ավելի տարվա վաղեմություն |
97 խմբից |
5. Մետաղադրամներ, դրամանիշեր (բոն), թղթադրամներ և այլ արժեթղթեր, որոնք ունեն 100 և ավելի տարվա վաղեմություն |
4907 00-ից |
6. Զինանիշագիտական առարկաներ. շքանշաններ, մեդալներ, նշաններ, ժետոններ և այլն, որոնք ունեն 100 և ավելի տարվա վաղեմություն (բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական պարգևների) |
7113-ից |
7. Եզակի և հազվագյուտ երաժշտական գործիքներ ու աղեղներ (բացառությամբ` գործարանային (մանուֆակտուրային) արտադրության)` անկախ դրանց պատրաստման ժամանակից |
92 խմբից |
8. Փոստային վճարման առարկաներ (փոստային նամականիշեր և հավաքածուներ (բլոկներ), դրոշմանշված ծրարներ, հարկային և նմանօրինակ դրոշմանիշեր, որոնք ունեն 100 և ավելի տարվա վաղեմություն (բացառությամբ` փոստային բացիկների և բաց նամակների` անկախ ստեղծման ժամանակից) |
97 խմբից |
9. Հազվագյուտ հավաքածուներ և նմուշներ` առարկաներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում գիտության այնպիսի բնագավառներում ինչպիսիք են կենսաբանությունը (անատոմիա, բուսաբանություն, կենդանաբանություն, հնէաբանություն), հանքաբանությունը, մետերեոբանությունը (մետեորիտիկա)` անկախ դրանց ստեղծման կամ առաջացման ժամանակից |
9705 00 000 0-ից |
10. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային տարածք ավելի վաղ ներմուծված` 100 տարուց ավելի վաղեմություն ունեցող մշակութային արժեքներ |
97 խմբից |
11. Ձեռագրեր, փաստավավերագրեր, արխիվային փաստաթղթեր, որոնք ունեն 50 և ավելի տարվա վաղեմություն |
37 խմբից |
Հավելված N 2 ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի հունիսի 19-ի N 358-Ն հրամանի |
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Արտահանվող ________________________________________________________
Լիազոր մարմինը | ||
1. Լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը « » 20 թ. մինչև «---» ----- 20 թ. | |
3. Լիցենզիայի տեսակը ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Պայմանագիր N «---» ------ 20 թ. | |
5. Հայտատուն |
6. Գնորդը | |
7. Արտահանման երկիրը |
8. Գնորդի երկիրը | |
9. Պայմանագրի տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափման միավորը |
15. Արժեքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և նկարագիրը | ||
16. Լրացուցիչ տեղեկույթ | ||
17. Լիցենզիայի տրման հիմքը |
18. Պետական լիազորած անձը |
Л И Ц Е Н З И Я
на экспорт ____________________________________________________________
Уполномоченный орган | |||||
1. Лицензия N |
2. Период действия с | ||||
3. Тип лицензии | ЭКСПОРТ |
4. Контракт
| ||||
5. Заявитель |
6. Покупатель | ||||
7. Страна назначения |
8. Страна покупателя | ||||
9. Валюта контракта |
10. Стоимость |
11. Статистическая стоимость | |||
12. Страна происхождения |
13. Количество |
14. Единица измерения | |||
15. Код товара по ЕТН ВЭД и его описание | |||||
16. Дополнительная информация | |||||
17. Основание для выдачи лицензии |
18. Уполномоченное лицо |
Հավելված N 3 ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի հունիսի 19-ի N 358-Ն հրամանի |
Հ Ա Յ Տ
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիա ստանալու
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը «----»---- 20 թ. մինչև «----» ----20 թ. | ||||
3. Լիցենզիայի տեսակը |
4. Պայմանագիր
| ||||
5. Հայտատուն |
6. Գնորդը | ||||
7. Արտահանման երկիրը |
8. Գնորդի երկիրը | ||||
9. Պայմանագրի տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | |||
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափման միավորը | |||
15. Արժեքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և նկարագիրը | |||||
16. Լրացուցիչ տեղեկույթ | |||||
17. Լիցենզիայի տրման հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձը |