«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10415202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 մայիսի 2015 թ. |
N 833-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 118-Ն որոշման 2-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելվածի:
Նախարար՝ |
Է. Նալբանդյան |
Հավելված 2015 թ. մայիսի 12-ի թիվ 833-Ն հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Արտաքին կապերի ոլորտը ներառում է Հայաստանի Հանրապետության մարզերի` օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ ապակենտրոնացված համագործակցությունը, իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական և այլ պարտավորությունների կատարմանը:
2. Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատվում են սույն ուղեցույցի համաձայն հաստատվող` ոլորտի համար տարեկան միջոցառումների ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) կատարողականի հիման վրա:
3. Մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` այսուհետ` ՀՀ ԱԳՆ (պատճենը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը), համաձայնությանն են ներկայացնում մարզպետարանների հաջորդ տարվա Ծրագրերի նախագծերը` համաձայն Աղյուսակ 1-ի:
4. Մարզպետարաններն իրենց Ծրագրերի նախագծերը կազմելիս խորհրդակցում են գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինների հետ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ միջոցառումների կատարման նպատակով անհրաժեշտ հարցերը հստակեցնելու նպատակով:
5. ՀՀ ԱԳՆ-ն, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ, Ծրագրի նախագծում կարող է կատարել որոշակի ճշգրտումներ, ուղղումներ կամ առաջարկել նոր միջոցառումներ:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետները ծրագրերի կատարողականները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 25-ը` համաձայն Աղյուսակ 2-ի:
7. Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները ԱԳՆ կողմից գնահատում են 3 միավորից բաղկացած սանդղակով` Աղյուսակ 2-ի «Աշխատանքի ուղղություն» սյունակի առաջին կետի համար սահմանելով առավելագույնը 0.75 միավոր, երկրորդ կետի համար` 1.5 միավոր, երրորդ կետի համար` 0,5 միավոր և չորրորդ կետի համար` 0.25 միավոր:
«Աշխատանքային ուղղություն» բաժնի յուրաքանչյուր կետի համար վերջնական միավորը ձևավորվում է տոկոսային հաշվարկով` նկատի առնելով տվյալ կետով նախատեսված միջոցառումների կատարողականի քանակական/որակական ցուցանիշները (0-100% չափանիշով): Նախատեսված, սակայն օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չկատարված միջոցառումները չեն ազդում վերջնական ընդհանուր միավորի ձևավորման վրա:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Ծրագրերը հաստատվում են մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:
Աղյուսակ 1
Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի ներկայացման աղյուսակի օրինակելի ձև
Հ/հ |
Աշխատանքի ուղղությունը |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման կատարման նախատեսվող ժամկետները |
Միջոցառման կատարման մասնակից/ |
1 |
2 |
3 |
4 | |
1. |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ այլ փաստաթղթերի կատարում |
|||
2. |
Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի կնքում և կատարում |
|||
3. |
Աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում |
|||
4. |
Բազմակողմ և այլ միջոցառումներ |
Աղյուսակ 2
Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի կատարողականի օրինակելի ձև
Հ/հ |
Աշխատանքի ուղղությունը |
Միջոցառման անվանումը |
Միջոցառումների ժամկետները |
Աշխատանքի կատարման | ||
նախատեսված |
չնախատեսված, սակայն փաստացի կատարված |
նախատեսված |
փաստացի |
|||
1 |
2ա |
2բ |
3ա |
3բ |
4 | |
1. |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ այլ փաստաթղթերի կատարում |
|||||
2. |
Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ ծրագրերի կնքում և կատարում |
|||||
3. |
Աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում |
|||||
4. |
Բազմակողմ և այլ միջոցառումներ |