«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32215216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
22 մայիսի 2015 թ. ք. Երևան |
N 102-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 320-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևը և դրանում տվյալների լրացման առանձնահատկությունները հաստատելու մասին» թիվ 320-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի 9-րդ կետում «լրացված տեղեկությունները» բառերից հետո լրացնել «և անշարժ գույքի քանակական կամ որակական տվյալների վերաբերյալ այլ տեղեկություններ» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Սարգսյան |