«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32215138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
13 ապրիլի 2015 թ. ք. Երևան |
N 87-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 2-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 9-րդ կետի պահանջները.
Հրամայում եմ`
1. Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 9-րդ կետի` հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Սարգսյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2015 թվականի ապրիլի 13-ի թիվ 87-Ն հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
Ենթաչափորոշիչներ |
Առավելագույն գնահատականը |
Գնահատման |
1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում. |
1 |
|
Հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման վիճակը (ՀՀ հողային օրենսգիրք հոդված 2) |
0.3 |
Ժամանակացույցով նախատեսված համայնքներում իրականացված Ստուգումների քանակի համեմատությամբ |
Պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու օրինականության ապահովման մակարդակը (ՀՀ հողային օրենսգիրք հոդվածներ 57 և 100) |
0.3 |
Ժամանակացույցով նախատեսված համայնքներում իրականացված Ստուգումների քանակի համեմատությամբ |
Հողերի օտարումից գոյացած միջոցների նպատակային օգտագործման վիճակը համայնքներում (Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք հոդված 84) |
0.1 |
Հողերի օտարում իրականացրած համայնքների քանակի համեմատությամբ |
Գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման վիճակը (Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին ՀՀ օրենք հոդված 5) |
0.3 |
Շարքից դուրս եկած կետերի քանակը մարզի վարչական սահմաններում գտնվող կետերի համեմատությամբ |
2. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում |
1 |
|
Համագործակցություն` համայնքների գլխավոր կամ պարզեցված գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքներում (ՀՀ Նախագահի հրամանագիր, 20.05.1997թ. N ՆՀ-728) |
0.3 |
Հաստատված հատակագծերի քանակը համայնքների ընդհանուր քանակի համեմատությամբ |
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմում (ՀՀ կառավարության 29.12.2011 թ. N 1918-Ն որոշում) |
0.3 |
Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած սխեմաների քանակը, քննարկման ներկայացվածների համեմատությամբ |
Մարզի հողային հաշվեկշռի կազմում և ժամանակին լիազոր մարմնին ներկայացում ՀՀ կառավարության որոշում (ՀՀ կառավարության 23.10.2000թ. N 656 որոշում) |
0.4 |
Ներկայացման ժամկետի խախտման դեպքում` -0 |
3. Մարզի տարածքում քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի առկայությունը և դրանց իրականացման վիճակը |
0.5 |
Դրանց իսպառ բացակայության դեպքում`-0, առկա քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի քանակի համեմատությամբ |
4. Ապօրինի հողօգտագործումների, ինքնակամ կառույցների առկայությունը, դրանց վերացման նկատմամբ հսկողության իրականացումը |
0.5 |
Ապօրինի Հողօգտագործումների, ինքնակամ կառույցների վերացման քանակը` հայտնաբերվածների համեմատությամբ |